Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 10-օրյա այցով ժամանել է ԱՄԷ, որտեղ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է Կիլիկիայի կաթողիկոսարանը։
Կաթողիկոսը հանդիպումներ կունենա նաև թեմական և համայնքային զանազան մարմինների ու կառույցների և միջեկեղեցական խորհրդների ներկայացուցիչների հետ։
Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են Կիլիկիո կաթողիկոսարանի Տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճյանը և Կաթողիկոսարանի միջկրոնական հարաբերությունների վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամյանը։