Հայաստանը մտադիր է ընդգրկվել «Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբ» միջազգային կազմակերպություն: Հայաստանի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով` տվյալ հարցն այսօր միանգամայն հրատապ է, նկատի ունենալով, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի նոր կոալիցիոն կառավարության ծրագրի գերակայություններից մեկն է: Պատգամավորը նշել է, որ այդ միջազգային կազմակերպությունն իր կազմում ընդգրկված բոլոր 35 պետությունում մշտապես դիտարկումներ է անցկացնում: