Կահիրեում ընթացող հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկությունում Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը դարձել է ISSF World Cup-ի փոխչեմպիոն։
Մրցումային 2-րդ օրը կրակագծում ատրճանակ մրցաձևի մարզիկներն էին։ 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում Բենիկ Խլղաթյան–Էլմիրա Կարապետյան զույգը, փայլուն արդյունք գրանցելով, (581 – 292/289) 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ։ Եզրափակչում ՀՀ–ն ներկայացնող զույգը 7/17 հաշվով զիջել է Հնդկաստանի թիմին և դարձան մրցաշարի արծաթե մեդալակիր։
Նույն մրցաձևում Գևորգ Մելքոնյան–Նարե Գաբրիելյան զույգը 568 (283/285) միավոր արդյունքով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։
Հայաստանցի մարզիկները հանդես էին եկել նաև անհատական պայքարում։