AM
5 May 2009 - 18:08 AMT

Ռոման Բերեզովսկին ճանաչվել է «Խիմկի» ֆուտբոլային ակումբի ապրիլ ամսվա լավագույն խաղացողը

Մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ճանաչվել է ակումբի ապրիլ ամսվա լավագույն խաղացող: Այդ մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքէջում: Բերեզովսկին երկրորդ անգամն է արժանանում «Խիմկի» ֆուտբոլային ակումբի լավագույն խաղացողի կոչման:

Ռոման Բերեզովսկին պաշտպանում է ակումբի դարպասներըր 2006 թվականից: Նախկինում հայ դարպասապահը հանդես էր գալիս Սանքտ Պետերբուրգի «Զենիթի», Մոսկվայի «Տորպեդոյի», Մոսկվայի «Դինամոյի» կազմում: 2003թ. հունիսի 30-ին խաղացել է ՌԴ չեմպիոնների լեգիոներների հավաքականի համար: 2008թ. ապրիլի 15-ին նա ընտրվեց «Խիմկի» ակումբի կապիտան:

Բերեզովսկու համար նման նվաճումը նորություն չէ: 1997թ. Հայաստանի հավաքականի դարպասապահն ըստ «Սպորտ-Էքսպերսի» գնահատականների ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն դարպասապահը: Զբաղեցրել է 3-րդ տեղը դարպասապահների շրջանում «չոր» խաղերի քանակով ՌԴ առաջնություններում (92 խաղ 276-ից), 2-րդ տեղը ՌԴ առաջնությունում բաց թողած գնդակների քանակով (313 գնդակ 276 խաղում), իսկ հունիսի 19-ին Ռ.Բերեզովսկին դարձավ ԽՍՀՄ եւ ՌԴ ֆուտբոլի ռեկորդակիրն ետ մղած 11-մետրանոցների քանակով (12):