AM
30 January 2024 - 10:24 AMT

Հայ երիտասարդ ըմբիշները Մոլդովայում 6 ոսկե, 2 բրոնզե մեդալ են նվաճել

Հայ երիտասարդ ըմբիշները Մոլդովայում կայացած Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում 8 մեդալ են նվաճել՝ 6 ոսկե, 2 բրոնզե։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Ոսկե մեդալներ են նվաճել Հայկ Գասպարյանը (57 կգ), Տիգրան Բունիաթյանը (61 կգ) , Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ), գրում է Aysor.am-ը:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արման Մուսիկյանն (65 կգ) ու Նարեկ Գրիգորյանը (79 կգ):