AM
1 February 2024 - 14:34 AMT

Ղարիբաշվիլին` «Վրացական երազանքի» նախագահ, Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընտրվել է քաղաքական իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» նախագահ։ Վարչապետի պաշտոնից նա հրաժարական էր ներկայացրել հունվարի 29-ին։

Մինչ այդ «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է իշխող ուժի կողմից երկրի վարչապետի պաշտոնում։

Կոբախիձեն հայտարարել է, որ բոլոր նախարարներին առաջարկել է շարունակել պաշտոնավարումը, բացառությամբ մեկի՝ ՊՆ ղեկավար Ջիվանշիր Բուչուլաձեն ցանկացել է փոխել իր գործունեության ոլորտը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՊՆ ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Իրակլի Չիկովանին։

Վրաստանի խորհրդարանը պետք է վստահություն հայտնի վարչպետի թեկնածուին և կառավարությանը հաջորդ շաբաթ՝ բավարար կլինի 150 պատգամավորներից 76–ի քվեն։

Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։