AM
9 February 2024 - 11:10 AMT

Մոսկվայում քննարկել են ՀՀ վարորդական վկայականներով մեքենա վարելու թույլտվությունը

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ հանդիպմանը քննարկել է ՌԴ տարածքում առևտրային գործունեության իրականացման ժամանակ ՀՀ քաղաքացիների կողմից իրենց ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության հետ կապված հարցեր, հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։

Կարծիքներ են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ։