Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ի իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել «հայ–ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին» լուրերի վերաբերյալ։
Նա կոչ է արել կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից:
«Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին լուրերով։ Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- ասվում է գրառման մեջ։
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։