AM
6 May 2009 - 13:44 AMT

Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշով իջել է մեկ հորիզոնականով

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային սանդղակը: Հայաստանի հավաքականն անցյալ ամսվա համեմատ կրկին իջել է, այդ անգամ 1 հորիզոնականով եւ 268 միավորով շարունակում է զբաղեցնել սանդղակի արդեն 125-րդ հորիզոնականով: Վարկանիշային ցուցակի առաջին տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Առաջատարի դիրքերը շարունակում են զբաղեցնել Եվրոպայի չեմպիոնները` իսպանացիները, նրանց հաջորդում են գերմանացիները, երրորդ տեղում հոլանդացիներն են:

Առաջին տաս հավաքականների եւ Հայաստանի հավաքականի մրցակից-թիմերի դասավորությունը ենթախմբում`

1.Իսպանիա – 1729
2.Գերմանիա – 1362
3.Հոլանդիա – 1360
4.Բրազիլիա – 1281
5.Իտալիա – 1271
6.Արգենտիան – 1195
7.Անգլիա – 1173
8.Հորվաթիա – 1151
9.Ռուսաստան – 1117
10.Ֆրանսիա – 1074

14.Թուրքիա – 923
38.Բոսնիա – 737
61.Լատվիա – 541
62.Բելգիա – 534
113.Էստոնիա – 298
125.Հայաստան – 268

ՖԻՖԱ-յի հաջորդ վարկանիշային ցուցակը կհրապարակվի հունիսի 3-ին: