AM
18 June 2002 - 16:51 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն պարգեւատրվել է «Մխիթար Գոշի» շքանշանով: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, կոնգրեսականի պարգեւատրման հանդիսությանը մասնակցել է այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը: Նա երախտագիտություն է հայտնել Ֆ. Փալոնեին, որի ջանքերի շնորհիվ ղարաբաղյան խնդիրը շարունակում է մնալ ԱՄՆ Կոնգրեսի ուշադրության կենտրոնում:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: