ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ում ՀՀ–ի մասնակցության սառեցումը կարող է ժամանակավոր լինել և «անհարժեշտ որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստացնելու համար»։
«Կարծում եմ, որ «սառեցում» ասելով նկատի ունեն որոշ ժամանակով, որը հարկավոր է․․․ հանգստացնելու համար որոշ քաղաքական գործիչների նյարդերը և հանգիստ աշխատելու իր անվտանգության վրա այդ հավաքական պայմանագրի շրջանակում»,–ասել է Կալաշնիկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Պատգամավորը նշել է, որ մի քանի է ամիս է, ինչ Հայաստանն իրոք «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։ Կալաշնիկովը հավելել է, որ այդ պայմանագիրը շահավետ է ՀՀ համար։
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:
France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):