Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը (մինչեւ 17 տարեկան), գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ մայիսի 8-ին կմեկնի Բեռլին, որտեղ մայիսի 9-ից մինչեւ 10-ը կմասնակցի միջազգային մրցաշարին, իսկ մրցաշարի ավարտին, մայիսի 11-ից մինչեւ 13-ը Գերմանիայի մայրաքաղաքում ուսումնամարզական հավաք կանցկացնի: Մայիսի 14-ին ձյուդոիստները Բեռլինից կմեկնեն Բելգիա, որտեղ Հերենտալս քաղաքում մայիսի 16-17-ը կմասնակցեն եւս մեկ միջազգային մրցաշարի եւ մայիսի 18-ին կվերադառնան Երեւան:
ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, տվյալ միջոցառումները Եվրոպայի պատանեկան առաջնության նախապատրաստական փուլն են, որը տեղին կունենա 2009 թվականի հունիսի 26-ից մինչեւ 28-ը Կոպերես քաղաքում (Սլովենիա):