Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին Ստեփանակերտում է։ Նա այնտեղից է շնորհավորել իր ժողովրդին Նովրուզի տոնի կապակցությամբ, հայտնում է Haqqin.az-ը։
Նա անձամբ է վառել Նովրուզի խարույկի կրակը Ստեփանակերտի հրապարակում։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ստեփանակերտի գլխավոր՝ Վերածննդի հրապարակն այսուհետ կոչվելու է «Հաղթանակի հրապարակ»։
Նա ասել է, թե տարիներ շարունակ «այստեղ են մշակվել ստոր ծրագրերն Ադրբեջանի դեմ։
«Այսօր այս հրապարակում մենք ենք կանգնած։ Ցանկանում են հայտնել իմ սիրելի ժողովրդին, որ այս հրապարակը ես անվանել եմ Հաղթանակի հրապարակ։ Այսուհետ սա Հաղթանակի հրապարակ կլինի», – ասել է Ալիևը։