2009-ի մայիսի 23-30 Երեւանում կայանալիք բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության մասնակից երկրների թիվը հասել է 51-ի: Ինչպես հաղորդում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան, մայիսի 7-ին բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել Գանայի, Չեռնոգորիայի եւ Վենեսուելայի հավաքականները:
Վենեսուելան առաջնությանը մասնակցելու համար առաջադրել է 9 բռնցքամարտիկ, Գանան` 6, իսկ Չեռնոգորիան աշխարհի առաջնությանը ներկայացնելու է ընդամենը մեկ մարզիկ:
Պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետը սպառվել է ապրիլի 23-ին: Բայց մի շարք երկրներ կա’մ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, կա’մ իրենց մոտ ընթացող սպորտային միջոցառումների հետ կապված անհարմարությունների պատճառով չէին հասցրել ժամանակին որոշում ընդունել ԱԱ մասնակցելու վերաբերյալ:
Այնուամենայնիվ, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան, համաձայնության գալով Սիրողական բռնցքամարտի Միջազգային ֆեդերացիայի (AIBA) հետ, որոշեց չմերժել առաջնությանը մասնակցելու ուշ ներկայացված եւ ոչ մի հայտ: