ՌԴ Բելգորոդի շրջանի իշխանությունները որոշում են կայացրել ՌԴ այլ շրջաններ տարհանել մոտ 9000 երեխայի՝ Ուկրաինայի զինուժի գնդակոծությունների պատճառով։ Այդ մասին հայտարարել է Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Գյուղերի մեծ մասն այսօրվա դրությամբ տարհանվում է։ Այժմ մտադիր ենք մոտ 9000 երեխա տարհանել Բելգորոդից, Բելգորոդի, Շեբեկինի, Գրայվորոնի շրջաններից։ Մարտի 22–ին 1200 երեխա կմեկնի Պենզա, Տամբով և Կալուգա»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Մարտի 20–ին Ուկրաինայի ԶՈւ գնդակոծության հետևանքով Բելգորոդում և Բելգորոդի շրջանում մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել։
Ըստ Գլադկովի ՌԴ Բելգորոդի շրջանում մեկ շաբաթում գնդակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ, 98–ը վնասվածքներ է ստացել։
Ուկրաինան գնդակոծում է իրեն սահմանակից ՌԴ շրջկենտրոններն ու գյուղերը ի պատասխան ՌԴ ռազմական ներխուժման, որը սկսվել է 2022–ի փետրվարին։