ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 93–ի։ Մարդկանց մահվան պատճառ են դարձել հրազենային վերքերն ու այրման արդյունքում թունավորումը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
ԱԴԾ ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 11 անձ է ձերբակալվել, այդ թվում 4 ահաբեկիչ։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ վերջիններս ձերբակալվել են Ուկրաինայի սահմանից ոչ հեռու, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բրյանսկի շրջանի հատուկ ծառայությունները 4 անձի են բերման են ենթարկել Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ՌԴ ԱԴԾ–ի, ահաբեկչությունից հետո 4 կասկածյալները փորձել են մեքենայով փախուստի դիմել և հատել ռուս–ուկրաինական սահմանը։
Նշվում է, թե «հանցագործները կոնտակտներ ունեին Ուկրաինայում և օգտագործել են նախապես թաքստոցում պահվող զենքը»։
Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը 60–ից ավելի է, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։