Ադրբեջանը հուլիսին զորավարժություններ կանցկացնի Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ, որոնցից վերջին 3–ը ՀԱՊԿ անդամ է։
Զորավարժությունները լինելու են օպերատիվ–տակտիկական և հրամանատարաշտաբային։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է APA-ն։
Զորավարժություններն անցկացվելու են Ղազախստանի «Օյմաշա» պոլիգոնում, ինչպես նաև Կասպից ծովի Թոքմակ հրվանդանում՝ «ուսումնական և մարտական խնդիրներ են կատարվելու զինված հակամարտությունների վայրը որոշելու ուղղությամբ»։
ՀԱՊԿ անդամ են ՌԴ–ն, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ ՀՀ–ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։