AM
13 April 2024 - 08:31 AMT

ՀՀ կժամանի Ղազախստանի նախագահը

Ապրիլի 15-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Այցը պաշտոնական է։ Տոկաևը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։