AM
11 May 2009 - 08:26 AMT

Երեւանի «Փյունիկը» չորրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը

Հայաստանի գործող չեմպիոն Փյունիկը Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում, որը տեղի էր ունենում «Հանրապետական» մարզադաշտում, պարտության մատնեց Երեւանի 1:0 հաշվով «Բանանցին»:

Ամբողջությամբ վերցրած` խաղը հավասար էր. առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեցան վտանգավոր պահեր, բայց իսկապես դիպուկ ստացվեց միայն «Փյունիկի» հարձակվող Գեւորգ Ղազարյանի հարվածը 3 մետրից, որն անցավ դարպասապահի կողքից: Երկրոդ խաղակեսն անդքան էլ աչքի ընկնող չէր եւ առանձնացավ միայն երկու հատվածներում. սկզբից 64-րդ րոպեին երկրոդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, բայց հավասարակշռությունը վերականգնվեց արդեն 17 րոպեից. 81-րդ րոպեին խաղի կանոնների երկրորդ խախտման համար խաղադաշտը լքեց «Բանանցի» կիսապաշտպան ուգանդացի Նոա Կասուլեն, իսկ խաղի հիմնական ժամանակը արդյունավետ չէր ոչ մի թիմի համար: Թվում էր` լրացուցիչ ժամանակն անխուսափելի է, սակայն «Փյունիկի» գրոհներից մեկն ավարտվեց հակառակորդի դարպասի գրավմամբ: 91-րդ րոպեին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակը:

Արմեն Գյուլբուդաղյանի սաները նույնպես հիանալի խաղացին եւ համարյա չէին զիջում երկրի չեմպիոնին: Հատկապես աչքի ընկավ «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը, որը գրագետ կատարեց իր աշխատանքը ողջ խաղի ընթացքում:

Այսպիսով, «Փյունիկը» չորրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիրը (1996, 2002, 2004, 2009):

Ինչ վերաբերում է դատավորների աշխատանքին, ապա դատավորների իտալական խումբը Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ իր ոչ այնքան բարդ առաջադրանքը գերազանց կատարեց: