AM
11 May 2009 - 09:47 AMT

Հայաստանի գավաթի եզրափակչի մասնկից թիմերի մարզիչներն իրենց սաների խաղի մասին

Եզրափակիչ խաղից հետո Հայաստանի գավաթի եզրափակչի մասնկիցներ «Բանանցի» ու «Փյունիկի» գլխավոր մարզիչներ Արմեն Գյուլբուդաղյանցն ու Վարդան Մինասյանը մեկնաբանել են խաղը: երկուսն էլ հիմնականում դրական են գնահատել ինչպես դատավորների աշխատանքը, այնպես էլ խաղը:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել «Փյունիկին»` հաղթանակի կապակցությամբ: Իսկական գավաթային հանդիպում էր, որտեղ ավելի շատ պայքար էր, քան դիտարժանություն: Հնարավոր է` մեր թիմի խաղի վրա բացասական ազդեցություն ունեցավ մեր երկու ֆուտբոլիստի վնասվածքները, ինչի համար մենք երկրորդ կեսի միջնամասում ստիպված էինք երկու փոփոխություն կատարել: Ամեն դեպքում, ըստ իս, խաղը ստացվեց»,-ասել է Արմեն Գյուլբուդաղյանը:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կիսել է իր գործընկերոջ կարծիքը: «Լավ հանդիպում ստացվեց, իսկական գավաթային հանդիպում էր: Կարծում եմ, երկրպագուները գոհ մնացին մրցավեճից: Երկու թիմերի կազմերում էլ մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, ովքեր, ըստ իս, բավական բարձրակարգ խաղ ցուցադրեցին: Ինչ վերաբերում է մրցավարությանը, ապա ես ողջունում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այս նախաձեռնությունը: Սա մեզ համար հաճելի անակնկալ էր»,-ասել է Մինասյանը: