AM
11 May 2009 - 11:10 AMT

Կայացել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ փուլի առաջին երկու խաղերը

Կայացել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ փուլի առաջին երկու խաղերը: Երեւանի «Արարատն» իր 7-րդ պարտությունը կրեց` այս անգամ սեփական դաշտում 0:1 հաշվով զիջելով Երեւանի մեկ այլ թիմի` «Ուլիսի»: 31-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ «Ուլիսի» հարձակվող Արտյոմ Ադամյանը: «Շիրակ»-«Գանձասար» հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց, եւ խաղն ավարտվեց ոչ ոքի:

Այսպիսով, «Ուլիսը» 7 փուլերից հետո հավաքեց 13 միավոր եւ տվյալ պահին 3-4-րդ տեղերն է կիսում Աշտարակի «Միկայի» հետ, որը եւս մեկ խաղ ունի:

«Միկա»-«Փյունիկ» եւ «Բանանց»-«Կիլիկիա» 7-րդ փուլի խաղերը Հայաստանի գավաթի պատճառով, որը տեղի էր ունեցել մայիսի 9-ին, տեղափոխվել են մայիսի 10-13-ը: