Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ժամանակից շուտ կանցկացվեն, հայտարարել է այդ երկրի ԿԸՀ նախագահ Մազախիր Պանախովը։
Նա նշել է, որ այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29 կլիմայի հարցերով խորհրդաժողովի հետ, գրում է Turan.az-ը։
«Ուստի, որոշվել է ընտրություններն ավելի շուտ անցկացնել»,–ասել է նա։
Ըստ Ադրբեջանի սահմանադրության, միլի մեջլիսի ընտրություններն անկցավում են 5 տարին մեկ՝ նոյեմբերի առաջին կիրակի օրը։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») 2024–ին կանցկացվի Ադրբեջանում։ ՀՀ–ն 2023–ի դեկտեմբերին իր համաձայնությունն է տվել, որ կոնֆերանսն անցնի Ադրբեջանում՝ գերիների փոխանակման համաձայնության շրջանակում: