Հայ-թուրքական սահմանի բացումը 1 մլրդ դոլարով կավելացնի Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով` հարավային տրանսպորտային հաղորդակցության առկայությունը կմեծացնի հայկական արտահանումների ծավալը եւ կկրճատի տրանսպորտային ծախսերը: «Սահմանի բացումը Հայաստանի համար կնշանակի ելք դեպի միջերկրական նավահանգիստներ, տարածաշրջանային զբոսաշրջիկության զարգացում»,- նշել է փոխնախարարը: