AM
11 May 2024 - 13:06 AMT

Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում ժողովրդավարության նահանջով: Վրացի խորհրդարանականները կանգնած են վճռորոշ ընտրության առաջ՝ աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան ձգտումներին, թե ընդունել Կրեմլի ոճով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին»,-նշել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին։