AM
13 May 2024 - 14:54 AMT

Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը

Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի՝ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած համաժողովի ընթացքում:

Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Եվրոպայի կարատեի մեծահասակների 59-րդ առաջնության փակման արարողության ժամանակ Խորվաթիայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավոր Ցիփեկը Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահին՝ որպես Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունն ընդունող երկրի:

Համաժողովի ժամանակ նաև վերահաստատվել է նախնական պայմանավորվածությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը նույնպես Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։