Ձյուդոյի Հայաստանի հավաքականը վերադարձել է Դաղստանի Խասավյուրտ քաղաքից, որտեղ մասնակցում էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Ձյուդոյի ֆեդերացիայից, հայ ձյուդոիստները զբաղեցրել են երեք մրցանակային տեղ:
Այդպիսով, հինգերորդ մրցանակային տեղը զբաղեցրել են Արթուր Վարդանյանը, Փայլակ Ղազարյանը (երկուսն էլ մինչեւն 60 կգ քաշային կարգում) եւ Անդրանիկ Չափարյանը (մինչեւ 73 կգ ք/կ):