AM
31 May 2024 - 12:40 AMT

Բաքուն կրկին Երևանից ականապատ դաշտերի «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Բաքուն Երևանից ականապատ դաշտերի «ճշգրիտ տվյալների» փոխանցում է ակնկալում։

«Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանը պետք է ճշգրիտ տվյալներ ներկայացնի։ Դա կարող է դիտարկվել որպես վստահության հիմնարար միջոց երկու կողմի միջև»,–ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը։

Նա ասել է, թե Հայաստանի տրամադրած տեղեկատվությունը «շատ անորակ է և ցածր մակարդակի»։

2024–ի փետրվարին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի ևս 8 նոր քարտեզ՝ ի հավելումն մինչ այդ փոխանցածների։