Անկարան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և պատմական հնարավորություն է համարում խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն ակնկալվում է։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրել է Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում:
Նրա ուղերձն ընթերցել է է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, հայտնում է APA-ն։
Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ Ադրբեջանում իրականացվող էներգետիկ ծրագրերը մեծ նշանակություն ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։ Նա հավելել է, որ թուրքմենական գազի արտահանումը զուտ ժամանակի հարց է և դա «կլինի Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ նվաճումը»։
2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը ե այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները ե նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի ե Ադրբեջանի միջե խաղաղության ե միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: