Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Ղազախստանի ընտրանուն ընկերական խաղում: Հանդիպումը տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Խաղի մեկնարկին Ղազախստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Հանդիպման 58-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Վահան Բիչախչյանը:
Հանդիպման վերջին րոպեին Ղազախստանի հավաքականին հաջողվել է գոլ խփել՝ իրացնելով 11 մետրանոցը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքասանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել երկրպագուներին:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջորդ հանդիպումը կկայանա աշնանը, արդեն Ազգերի լիգայի շրջանակներում: Սեպտեմբերի 7-ին թիմը Երևանում կընդունի Լատվիայի ընտրանուն: