Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանցի զինծառայողի անհետանալու մասին։
«Ադրբեջանական բանակի զինծառայող Ջեյհուն Թոֆիկ օղլի Հուսեյնովն անհետացել է հունիսի 9-ին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ»,–ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է Haqqin.az-ը։
Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում, միջոցներ են ձեռնարկվում զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ։
Գյունուտը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանակից հատվածում։