AM
10 June 2024 - 10:29 AMT

Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, երբ պարզվել է, որ Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն վստահ հաղթանակ է տանում ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը, որ գլխավորում է Մարին լը Պենը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2 փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին, գրում է BBC-ն։

Նշվում է, որ արտահերթը մեծ ռիսկ է Մակրոնի համար՝ նա կարող էր այլ կերպ արձագանքել․ շարունակել իր կուրսը՝ հույս ունենալով, որ ֆուտբոլի աշխարահի առաջնությունն ու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը որոշ ժամանակով կշեղեն մարդկանց ուշադրությունը քաղաքականությունից։ Հավանաբար, Մակրոնն ակնկալում է, որ իր «Վերածնունդ» կուսակցությունը կկարողանա ռևանշի հասնել առաջիկա ընտրություններում։

Ծայրահեղ աջակողմյանները հաջողության են հասել ոչ միայն Ֆրանսիայում, այլև Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ–դեմոկրատները հազիվ 14 տոկոս են հավաքում։

Ավստրիայում ծայրահեղ աջակողմյան Ազատության կուսակցությունը ձայների 27 տոկոսով առաջին տեղում է։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ–ն, ընտրությունների արդյունքում ավելի քան 190 տեղ է ստացել Եվրախորհրդարանում։