AM
26 June 2024 - 14:48 AMT

Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 27–ին կմեկնի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ նա մեկնում է Բաքու՝ ընդգծելու առաջընթացը ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում և ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Նշվում է, որ Օ՛Բրայենը նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ հաստատելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Ջեյմս Օ՛Բրայենը Երևանում մասնակցել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին, ինչպես նաև հանդիպել տարբեր պաշտոնյաների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։