AM
27 June 2024 - 08:04 AMT

Ըմբիշ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը ոսկե մեդալ է նվաճել։ Եզրափակչում նա 10:0 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևին։

Կիսաեզրափակչում Մարատ Աճեմյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:

Յուրիկ Մխիթարյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են Եվրոպայի Մ17 արծաթե մեդալակիրներ։