AM
28 June 2024 - 11:23 AMT

Հայաստանի պատանի շախմատիստների թիմը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի թիմը գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն:

Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:

Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որին առաջնության ընթացքում պարտության է մատնել միայն Հայաստանի թիմը: