AM
3 July 2024 - 09:00 AMT

Պատել․ Երևանի և Բաքվի շփումներն առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար

ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Պատելը ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումներն առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար, բայց չի ցանկացել խոսել ժամանակացույցի մասին։ Նա այդպես պատասխանել երկու երկրներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելու և այդ շրջանակում հնարավոր հանդիպման մասին հարցին։

«Կասեմ միայն, որ Հարավային Կովկասի խնդրի համատեքստում դա առաջնահերթություն է մեզ համար, առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության այլ պաշտոնյաների համար: Ես կասկած չունեմ, որ մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է կոնկրետ հանդիպումներին գագաթնաժողովի շրջանակներում, ես չեմ ուզում խոսել ժամանակացույցի մասին»,-ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմի կարծիքով, այժմ բացառիկ հնարավորություն կա հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդ մասին Բլինքենը խոսել է Բրուքինգսի ինստիտուտում իր ելույթում։