AM
3 July 2024 - 11:18 AMT

Պուտինն Ալիևի հետ խոսել է ենթակառուցվածքային համատեղ ծրագրերից՝ առաջնային համարելով Հյուսիս–հարավը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում, որտեղ մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նշվել է, որ ՌԴ և Ադրբեջանի առևտրատնտեսական փոխգործակցությունը դրական է զարգանում։

Պուտինը խոսել է ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի մասին՝ առաջնային համարելով Հյուսիս–հարավը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ուշադրություն եմ հրավիրում այն փաստին, որ առանցքային՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցում մեր հարաբերությունները դրական են զարգանում՝ մոտ 4 մլրդ դոլար կազմում է ապրանքաշրջանառությունը, իսկ $4․3-4․5 ՌԴ ուղիղ ներդրումներն են Ադրբեջանում։ Ամեն ինչ դրական զարգանում է»,–ասել է նա։

Նա նշել է, որ երկրները գործում են 2022–ի ավարտին ստորագրված պայմանագրի հիման վրա՝ հավելելով, որ «դա լավ հիմք է բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնելու համար»։