AM
8 July 2024 - 12:21 AMT

Գյումրիի Սև բերդում կկայանա Հաշմանդամություն ունեցողների շախմատի աշխարհի անհատական առաջնությունը

Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող շախմատի միջազգային ասոցիացիայի 2024 թվականի Հաշմանդամների Շախմատի աշխարհի անհատական առաջնությունը տեղի կունենա հուլիսի 19-28-ը Գյումրիում, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։

Աշխարհի բազմաթիվ երկրների մասնակիցների հանդիպումները տեղի կունենա Սև բերդ հուշահամալիրում։

Կազմակերպիչն է Հայաստանի շախմատի ակադեմիան ՝ IPCA (Ֆիզիկական հաշմանդամների շախմատի միջազգային ասոցիացիայի), Գյումրու քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ։