Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի կազմում ամենաշատ միավորները՝ 20 միավոր, վաստակել է Ռաֆայել Մասումյանը։ Նա նաև ընդգրկվել է տղամարդկանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը վերջին խաղում 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը: