AM
15 July 2024 - 08:21 AMT

Հայկ Մարտիրոսյանը` Biel Chess Festival 2024-ի արծաթե մեդալակիր

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Biel Chess Festival 2024 միջազգային մրցաշարի շրջանակում անցկացված ֆիշերի շախմատի մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր:

Մրցաշարի հաղթող է դարձել Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհան, իսկ երրորդ տեղում Վինսենթ Կայմերն է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հուլիսի 16-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցելու են Հայկ Մարտիրոսյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Վինսենթ Կայմերը, Լիեմ Լեն, Սամուել Շանկլանդը և Աբհիմանյու Միշրան: