AM
17 July 2024 - 07:58 AMT

Մոլդովան դադարեցրել է էլէներգիայի մատակարարումն Ուկրաինային շոգի պատճառով

Մոլդովական Moldelectrica ընկերությունը հայտնել է, որ ստիպված է եղել դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով։

Moldelectrica ընկերությունը տեղեկացրել է ազգային էլեկտրահամակարգի թողունակության սահմանափակման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ հուլիսի 12-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Մոլդովայի և Ուկրաինայի սահմանին առևտրային փոխանակումների հզորությունը երկու ուղղություններով սահմանափակվել է 0 մեգավատ նիշով։

Ընկերությունից պարզաբանել են, որ Մոլդովայում եղանակային անոմալ պայմանների և բարձր ջերմաստիճանի պայմաններում էլեկտրաէներգիայի սպառման ավելացման պատճառով է նման որոշում կայացվել։ Շոգի պատճառով նաև գերտաքանում են հաղորդիչները, ինչը հանգեցնում է թողունակության նվազման: