«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նրան տեսնում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարի դերում։
«Մխիթարյանի հետ շատ ենք զրուցում։ Հաճախ ենք շփվում, բայց խոսակցության թեմաները մեր մեջ կմնան։ Նա տեսնում է ինձ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարի դերում։ Ասում է, թե ինչն եմ ճիշտ անում, ինչը՝ ոչ։ Անշուշտ, նա հույսեր է կապում ինձ հետ՝ որպես առաջատարի, օգնում է, հուշում, թե ինչ անեմ»,- ասել է Սպերցյանը, գրում է Sportbox.ru-ն:
Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 12 հանդիպում, կատարել է երկու գոլային փոխանցում։ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 95 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ։






