Եվրամիությունը նոր ներկայացուցիչ ունի Հարավային Կովկասում՝ Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն Չեխայից։ Այդ մասին ասվում է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։
«Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հենց նոր հաստատել է Չեխիայից Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից»,-ասվում է գրառման մեջ։
Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017-ի նոյեմբերին։ Այժմ նա ԵՄ դեսպանը կլինի Ուզբեկստանում։






