AM
18 July 2024 - 09:36 AMT

Ալիևը ևս կմասնակցի Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Լոնդոնում։ Նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին, հայտնում է APA-ն։

Լոնդոնում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարվել է, որ այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:

Որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ գրել էին Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հնարավոր հանդիպման մասին, սակայն, պաշտոնական հաստատում չկա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ vարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ: