AM
18 July 2024 - 09:37 AMT

Կիևն ու Բաքուն համաձայնության չեն եկել Ուկրաինայով ադրբեջանական գազի տարանացման հարցում

Կիևն ու Բաքուն համաձայնության չեն եկել Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազի տարանացման հարցում։ 2024 թվականին ավարտվում է ռուսական «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագիրը, որը Կիևը չի ցանկանում երկարացնել։ Այդ մասին հայտարարել է ուկրաինական «Նավտոգազի» ղեկավար Ալեքսեյ Չերնիշովը Liga.net–ին։

Ըստ նրա, Ուկրաինայի Գազատրանսպորտային համակարգը պետության առանցքային ակտիվներից է, որը պետք է աշխատի սպառման շուկաների հասանելիության ապահովման համար, «երբ Ուկրաինան գազ արտահանող դառնա», գրում է Minval.az-ը։

«Մենք իրավունք չունենք կասեցնելու համակարգը։ Եթե այն կանգնի, եվրոպական շուկան մի քանի տարուց այլ մատակարարների կողմը կթեքվի․․․Մենք այլընտրանքային լուծումներ ենք որոնում՝ օրինակ, մեզ հետ կապ է հաստատել Socar ընկերությունն Ադրբեջանից։ Բայց հիմա պատրաստաի լուծում չունենք, դրա մասին դեռ վաղ է խոսել»,–ասել է Չերնիշովը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Bloomberg–ին, որ Կիևը մտածում է իր տարածքով դեպի ԵՄ ադրբեջանական գազի տարանցման հնարավորության մասին՝ «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագրի ավարտից հետո։