Հայ բռնցքամարտիկ Ցոլակ Անանիկյանը (91 կգ ք/կ) հաջող է մեկնարկել չեխական Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Եվրոպայի փոխչեմպիոն Անանիկյանն նոկաուտի է ենթարկել ավստրալացի բռնցքամարտիկին առաջին իսկ մենամարտում:
Անհաջող են հանդես եկել Դերենիկ Գիժլարյանը (54կգ ք/կ), Արա Փուլուզյանը (60կգք/կ) եւ Սամվել Մաթեւոսյանը (69կգ ք/կ), տանուլ տալով առաջին մենամարտերում:
Այսօր ռինգում Հայաստանը կներկայացնեն Ազատ Հովհաննիսյանը (57կգ ք/կ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ ք/կ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ): Հովհաննիսյանի մրցակիցը կլինի հնդիկ մարզիկը, իսկ Ջավախյանն ու Հակոբյանը կհանդիպեն Իռլանդիայի ներկայացուցիչների հետ:
Մայիսի 15-ին իր առաջին մենամարտը կանցկացնի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 կգ ք/կ), որն այս մրցաշարում հանդես կգա 51 կգ քաշային կարգում, քանի որ իր քաշային կարգում մրցակիցներ չունի:






