AM
24 July 2024 - 10:50 AMT

Վրաստանում հայտարարել են Իվանիշվիլիի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հետաքննում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերը։

Հայտարարության մեջ ասվում է, որ մահափորձը նախապատրաստվում էր Ուկրաինայում գտնվող Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպմամբ և ֆինանսավորմամբ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ պետական իշխանության տապալման սպառնալիքներն ակտուալ են Վրաստանի համար։

«Տեղեկությունները շատ տագնապալի են, հատկապես այն ֆոնին, թե ինչ է կատարվում աշխարհում, որտեղ վերջին երկու ամսում 2 ահաբեկչություն է տեղի ունեցել՝ մեկը Սլովակիայում, մեկն՝ ԱՄՆ–ում՝ սա նույն ձեռագիրն է։ Ուստի, անշուշտ, կան սպառնալիքներ»,–ասել է նա, գրում է Sputnik-georgia-ն։