Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, մեկնաբանելով Բաքվին և Երևանին բանակցությունների համար հարթակ տրամադրելու Մոսկվայի պատրաստակամության մասին հայտարարությունը, ասել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել բանակցել Հայաստանի հետ Ռուսաստանում և այլ հարթակներում։
«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել հայկական կողմի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ հարթակներում»,–ասել է Հաջիզադեն, գրում է ՏԱՍՍ–ը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին բանակցությունների համար և ստեղծել նրանց համար առավել հարմարավետ պայմաններ՝ «իրենց գերադասած երկկողմ ձևաչափով»: