Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը դարձել է Biel Chess Festival 2024 շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարը տեղի է ունեցել հուլիսի 13-26-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում՝ 6 գրոսմայստերների մասնակցությամբ։
Մրցաշարի հաղթող է դարձել Լե Քուանգ Լիեմը Վիետնամից։
3-6–րդ տեղերն են զբաղեցրել Ռամեշբաբու Պրագնանանդհան, Աբհիմանյու Միշրան, Վինսենթ Կայմերը և Սամուել Շանկլանդը։