AM
26 July 2024 - 12:18 AMT

ՌԴ–ն արհեստականորեն կդանդաղեցնի YouTube–ի աշխատանքը 70%-ով

Առաջիկա օրերին ՌԴ իշխանություններն արհեստականորեն կդանդաղեցնեն YouTube աշխատանքը 70%-ով։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։

Մինչև շաբաթվա վերջ տեսահոսթինգի ներբեռնման արագությունը ստացիոնար համակարգիչներում ՌԴ–ում կնվազի մինչև 40 տոկոս, իսկ հաջորդ շաբաթվա ավարտին կհասնի 70 տոկոսի։

Բջջային կապին դա դեռևս չի վերաբերում, գրում է Deustche Welle-ն։

Ըստ պատգամավորի, ՌԴ իշխանությունները ստիպված են գնալ նման քայլի։ Ըստ նրա, դա պատասխան է YouTube–ի գործողություններին, որը «կարծում է, որ կարող է անպատիժ խախտել և անտեսել ՌԴ օրենսդրությունը»։

Խինշտեյնն ասել է նաև, թե YouTube–ն իրեն թույլ է տալիս հեռացնել ՌԴ «բլոգերների, լրագրողների, արտիստների ալիքները, որոնց դիրքորոշումը տարբերվում է Արևմուտքի տեսակետից»։