ԵՄ Խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նոր նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել՝ Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն Չեխայից։
Գրոնոն պարտականությունները կստանձնի սեպտեմբերի 1-ից, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։
Վերջին 25 տարիներին Գրոնոն աշխատել է արտաքին քաղաքականության և հակամարտությունների կարգավորման ոլորտում, այդ թվում՝ ԵՄ-ի բարձր մակարդակի դիվանագիտական պաշտոններում, ինչպես նաև ուղեղային կենտրոններում՝ շեշտը դնելով նախկին խորհրդային տարածքին և, մասնավորապես, Հարավային Կովկասին:
Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017-ի նոյեմբերին։ Այժմ նա ԵՄ դեսպանը կլինի Ուզբեկստանում։